«Ես ճանաչում եմ իմ մարմինը, ինձ անհրաժեշտ է ոչ ավելի, քան 2 շաբաթ»

Ամեն ինչ լավ կլինի

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր վնասվածքի մասին, որ ստացել էր Եվրոպայի աաջնության որակավորման փուլի՝ Սերբիայի հետ խաղում (1:1)

Հիշեցնենք, որ հանդիպման առաջին խաղակեսում հարձակվողը ստացել է մկանային վնասվածք և փոխարինվել է:

«Ես  մտավախություններ չունեմ: Ես ճանաչում եմ իմ մարմինը: Ինձ անհրաժեշտ է ոչ ավելի, քան 2 շաբաթ: Ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Ռոնալդուն: