Գեղեցկության բանաձև

7 մթերք, որոնք ճարպն ավելի արագ են այրում, քան մարզումները
Live24.am-ը ներկայացնում է

n2

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը կօգնի օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով և այրել ավելորդ կալորիաները: Goodhouse.ru-ն ներկայացնում է մթերքներ, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակությունը:

Կաթ, յոգուրտ, պանիր. այս մթերքները հարուստ են կալցիումով, որն օգնում է այրել ճարպերը: Կալցիումի բավարար մակարդակը կապված է նյութափոխանակության արագության հետ:

Վարսակ, գարի. ածխաջրերը հարկավոր չէ բացառել սննդակարգից: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, օգտագործեք մթերք, որը սննդային մանրաթելեր է պարունակում:

n3

Կանաչ թեյ. այս ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը: Կանաչ թեյի օգտագործումը հատկապես արդյունավետ է որովայնի հատվածում կուտակված ճարպի դեմ պայքարում:

Ձու. սպիտակուցներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի աշխատանքի համար: Սպիտակուցային մթերքը մշակելու համար օրգանիզմը մեծ քանակով կալորիաներ է օգտագործում: Բացի այդ՝ սպիտակուցները երկար ժամանակ հագեցածության զգացում են հաղորդում:

Ընդեղեն. կօգնեն հագենալ, օրգանիզմը կապահովեն առողջ ճարպերով: Բացի այդ՝ նուշն ու ընկույզը հարուստ են սննդային մանրաթելերով, սպիտակուցներով և օմեգա-3 ճարպաթթուներով:

1

Խնձոր և տանձ. այս մրգերը հարուստ են նյութերով, որոնք օգնում են այրել ճարպերը: Դրանք մեծացնում են էներգիայի ծախսը:

Բալ. մելատոնին է պարունակում, որն օգնում է քնի հետ կապված խնդիրների դեպքում: Առողջ քունն իսկապես կարևոր է քաշի նվազեցման և առողջ քաշի պահպանման համար. վատ քնելու դեպքում անառողջ սնունդ օգտագործելու ցանկությունը մեծանում է: