Սովորություններ, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացման հավանականության բարձրացմանը

Քաղցկեղը համարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկը և վերջերս գիտնականները կրկին հիշեցրին տաք ըմպելիքների ու քաղցկեղի հավանականության բարձրացման միջև կապի մասին

Քաղցկեղը համարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկը և վերջերս գիտնականները կրկին հիշեցրին տաք ըմպելիքների ու քաղցկեղի հավանականության բարձրացման միջև կապի մասին: Սակայն իրականում տաք թեյ կամ սուրճ խմելը միակ սովորությունը չէ, որ նպաստում է քաղցկեղի հավանականության բարձրացմանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ևս 5 տարածված սովորություն, որոնք կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ:

Ալկոհոլի ու ծխախոտի չարաշահում

Նիկոտինը հանգեցնում է թոքերի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, մինչդեռ ալկոհոլը բարձրացնում է լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Մսի ու պանրի չարաշահում

Հարավային Կալիֆոռնիայի գիտնականների ուսումանսիրությունը ցույց է տվել, որ սննդակարգում մեծ քանակությամբ մսի ու պանրի առկայությունը չորս անգամ բարձրացնում է աղեստամոքսային տրակտի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մասնագետները չեն հորդորում բացառել այս մթերքը, սակայն սահմանափակումը կարող է շատ օգտակար լինել:

Դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորություն

Դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել: Նման սովորության դեպքում զգալիորեն բարձրանում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Գիշերային քնի պակաս

Գիշերն օրգանիզմն արտադրում է մելատոնին՝ հորմոն, որը պատասխանատու է ցիրկադային ռիթմերի համար: Այս հորմոնի պակասը կարող է դառնալ առողջական տարբեր խնդիրների, այդ թվում նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ:

Նստակյաց կենսակերպ

Երկար ժամանակ նստած անցկացնելու սովորությունը 24 %-ով բարձրացնում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Նստակյաց կենսակերպ վարելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս գոնե ժամը մեկ մի քանի րոպե տրամադրել և մի փոքր քայլել:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru