Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ օծանելիքը՝ 1,3 մլն դոլար արժեքով

Օծանելիքի ստեղծման համար, որը կարող են օգտագործել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, պահանջվել է երեք տարի
Live24.am-ը ներկայացնում է

1

Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ պարֆյումը՝ 4,572 մլն դիրհամ (գրեթե 1,3 մլն դոլարով), արժեքով:

Nabeel-ի օծանելիքը կրում է «Shumukh» անվանումը (արաբերենից թարգմանած՝ «ամենաբարձրին արժանի») եւ մտնում է The Spirit of Dubai շարքի մեջ: Թանկարժեք քարերով՝ ադամանդներով, մարգարիտներով, տպազիոններով եւ այլ քարերով, ինչպես նաեւ ոսկով ու արծաթով զարդարված օծանելիքը ներկայում ցուցադրված է Դուբայի առեւտրի կենտրոններից մեկում՝ Dubai Mall-ում:

Ցանկացողները կարող են դրանք տեսնել մինչեւ մարտի վերջը: Օծանելիքի ստեղծման համար, որը կարող են օգտագործել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, պահանջվել է երեք տարի: Անոթը, որում տեղավորվում է 3 լիտր պարֆյում, պատրաստված է մուրանյան ապակուց: Դրա բարձրությունը՝ իր կոնստրուկցիաների, դեկորատիվ դիզայներական բաղադրիչների հետ միասին, կազմում է 1,97 մետր:

Օծանելիքը փոշեցրվում է հեռակառավարվող մեխանիզմի օգնությամբ, որը կարելի է հարմարեցնել ցանկացած հասակի: Թանկարժեք պարֆյումն արդեն երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել օծանելիքի անոթի վրա ադամանդների թվաքանակով (ավելի քան 3,5 հազար քար) եւ դիստանցիոն կառավարմամբ ամենաբարձր սփրեյով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: