Ընդամենը 3 քայլ, և համեղ ու օգտակար աղանդերը պատրաստ է

Աղանդերը լցնել բաժակների մեջ և դնել սառնարանը 2-3 ժամ

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 300 գ
2. Յոգուրտ – 100 մլ
3. Կակաո – 1.5 ճ/գ
4. Շաքարավազ – 3 ճ/գ
5. Ժելատին – 10 գ
6. Ջուր – 0.25 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Կաթնաշոռին ավելացնել յոգուրտը, շաքարավազը և կակաոն: Լավ հարել բլենդերում:

2. Ժելատինը լցնել տաք ջրի մեջ, թողնել 25 րոպե, հետո տաքացնել՝ չհասցնելով եռման: Անընդհատ խառնել՝ մինչև ժելատինը լրիվ հալչի:

3. Շարունակելով հարել՝ ժելատինն ավելացնել կաթնաշոռային կրեմին: Աղանդերը լցնել բաժակների մեջ և դնել սառնարանը 2-3 ժամ: