«2019թ․-ի մարտի 21-ի թվային աշխարհի ամենահետաքրքիր նորությունները »

Twitter-ը թարմացնում է այլ հավելվածների օգտագործման հասանելիությունը

«2019թ․-ի մարտի 21-ի թվային աշխարհի ամենահետաքրքիր նորությունները

1. Facebook-ը իր Messenger-ում ավելացրել է նոր հնարավորություն, որը թույլ կտա նամակագրության միջից ընտրել նամակ, ընդգծել այն և պատասխանել հենց այդ նամակին (quote):

2. Facebook-ը հայտարարել է, որ վերջինս տարիներով պահպանել է միլիոնավոր հաշիվների գաղտնաբառեր հասարակ տեքստային ֆայլերի մեջ։

3. Linkedin-ը այսուհետ կթույլատրի իր օգտատերերին թիրախավորել գովազդներ նման լսարաններին (Lookalike Audiences):

4. WhatsApp-ի բիզնես հավելվածը արդեն սկսել է աշխատել iOS սարքավորումների համար։ Հիշեցնենք, որ WhatsApp բիզնեսը թույլ է տալիս բրենդներին կապ հաստատել իրենց հաճախորդների հետ։

5. Twitter-ը թարմացնում է այլ հավելվածների օգտագործման հասանելիությունը, որը կարող է ազդել սոցցանցերի պլանավորման հարթակների աշխատանքի վրա»։

Ռոման Դանեղյանի հրապարակումը