Անգլիական «Լիվերպուլն» ամռանը կվաճառի դարպասապահ Լորիս Կարիուսին, հաղորդում է Daily Star-ը։
25-ամյա գերմանացի ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշում»։
Կարիուսի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 9,5 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Կարիուսը «Բեշիկթաշում» անցկացրել է 26 հանդիպում, բաց թողել 38 գոլ։
0Comments