Գույքահարկը անհամարժեք և անհամաչափ է գնահատվում

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն աշխատանքները  կավարտի մինչեւ տարեվերջ եւ կներկայացնի գույքահարկի հավաքման մասով իր մոտեցումները

Գույքահարկը անհամարժեք եւ անհամաչափ է գնահատվում եւ հարկման ամենաբարդ խնդիրը հարկային բազային ճշգրիտ որոշումն է, իսկ մնացածը՝ տեխնիկայի հարց է:

Մարտի 21-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրով իրականացման ընթացքի եւ ձեռբերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Նախարարը նշեց, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն աշխատանքները  կավարտի մինչեւ տարեվերջ եւ կներկայացնի գույքահարկի հավաքման մասով իր մոտեցումները, որոնք, ըստ Ջանջուղազյանի, թույլ կտան այն  կիրառել հաջորդ տարվա հունվարի 1-ից: