Էրդողանն իրեն համարում է ամբողջ աշխարհի մուսուլմանների պաշտպան

Էրդողանի աջակցությունը զայրացրել էր Եգիպտոսի կառավարությանը, որն այդ կազակերպությանն ահաբեկչական է համարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական սովորություն ունի՝ գժտվել օտարերկրյա կառավարությունների հետ, գրում  է The Telegraph-ը:

2017-ին Թուրքիայում Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախաշեմին Էրդողանը Նիդերլանդների եւ Գերմանիայի նախարարներին նացիզմի մեջ մեղադրեց: 2018-ի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ նա Անկարայից  արտաքսեց Իսրայելի դեսպանին:

Եվ այժմ Թուրքիայի տեղական ընտրություններից 11 օր առաջ Քրայսթչերչում հրաձգության պատճառով նա թշնամացել է Ավստրաիայի եւ Նոր Զելանդիայի հետ:

Էրդողանն իր նախընտրական հանրահավաքներում օգտագործել է Քրայսթչերչում հրաձգության կադրերը եւ Առաջին համաշխարհային պատերազմի Գալիպոլիի ճակատամարտը, երբ թուրքական զորքերը սպանել էին հազարավոր ավստրալիացի եւ նորզելանդացի զինծառայողների:

Նա նախազգուշացրել էր հակամուսուլմանական ավստրալացիներին, որ նրանց պապիկներին «դագաղներով հետ ուղարկել» եւ որ նրանք նույն ճակատագրին կարժանանան Թուրքիա գալու դեպքում:

Քննադատները Էրդողանի ռազմատենչությունը հաճախ որպես էժան նախընտրական ագիտացիա են դիտարկում, պահպանողական ընտրողների թիվն ավելացնելու միջոց:

Նրանք նշում են, որ բոլոր ցասումնալից  հայտարարությունների հետ մեկտեղ՝ Էրդողանը ԵՄ-ի եւ Իսրայելի հետ պահպանում է դիվանագիտական եւ տնտեսական կապերը:

Բայց Էրդողանի հռետորաբանություն ինչ-որ ավելի խորը բան է արտացոլում՝ ամբողջ աշխարհի մուսուլմանների պաշտպան դառնալու նրա հավակնությունները:

65-ամյա քաղաքական գործիչը ոչ միայն իրեն Թուրքիայի ազգային առաջնորդ է համարում, այլեւ մուսուլմանների ներկայացուցիչ, որոնք ամբողջ աշխարհով՝ Պաղեստինից մինչեւ Չինաստան, բախվում են ճնշումների հետ:

Համաշխարհային մանդատը, որն ինքն իրեն նշանակել է՝ անկախ ազգային սահմաններից, խորը հիասթափեցնում է օտարերկրյա առաջնորդներին, որոնք հաճախ կարծում են, որ Էրդողանը միջամտում է իրենց ներքին գործերին՝ հանուն սեփական քաղաքական շահերի:

Հրապարակային հանրահավաքներին Թուրքիայի նախագահը ձեռքով հատակ ժեստ է անում՝ բարձրացնելով չորս մատները եւ բուք մատը ափին սեղմելով: Այս ժեստը հայտնի է որպես «Ռաբիի ողջույն» եւ նշանավորում է 2013-ին եգիպտական զինված ուժերի կողմից  «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների սպանությունը:

«Մուսուլման եղբայրներին» Էրդողանի աջակցությունը զայրացրել էր Եգիպտոսի կառավարությանը, որն այդ կազակերպությանն ահաբեկչական է համարում:

2013-ին երկու պետությունները հետ կանչեցին իրենց դեսպաններին եւ պարբերաբար միմյանց դիմակայում են: Էրդողանը նաեւ օգտագործում է պաղեստինցիների ծանր վիճակը, որոնց նկատմամբ շատ թուրքեր խորը կարեկցանք են արտահայտում՝ որպես տարածաշրջանային մրցակիցներին շփոթեցնելու եւ երկրի ներսում աջակցություն ստանալու միջոց:

Նա նաեւ պարբերաբար ԵՄ-ի հետ հարաբերություններում լարվածություն է առաջացնում՝ փորձելով քաղաքական հանրահավաքներ անցկացնել Եվրոպայում թուրքական համայնքների հետ: Մի անգամ Եվրոպայում նա թուրքերին կոչ արեց  հինգ երեխա ունենալ որպես նախատինք ԵՄ-ի «գռեհկությանը, հակասությանը եւ անարդարությանը»:

Էրդողանը 2003 թվականից սկսած հաղթում է  ընտրություններին, թեեւ Թուրքիայում ժողովրդավարական խաղադաշտը ավելի ու ավելի անհավասար է դառնում իշխանության համախմբման առումով:

Իրեն գլոբալ իսլամական առաջնորդ ներկայացնելու որոշումը հանգեցրել է ներքաղաքական հաջողությունների: Ոչ ոք չպետք է ակնկալի, որ  մոտ ապագայում նա դրանով կսահմափակվի: