Սպասում են գողերին

Խնդրում ենք փոխանցել նրանց, որ նրանք մոռացել են վերցնել ժամացույցի տուփը

Hrachya Ohanyan Co ֆեյսբուկյան էջը տեսանյութ է տարածել՝ հայտարարությամբ.
«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Հրաչյա Օհանյանի Տաշիր Սթրիթ-ի մասնաճյուղից գողացել են ՓԱՅՏԵ ԺԱՄԱՑՈՒՅՑ։

Նրանք, ովքեր ճանաչեցին գողություն կատարած անձանց, խնդրում ենք փոխանցել նրանց, որ նրանք մոռացել են վերցնել ժամացույցի տուփը ։

Բացի այդ մեզ մոտ գործում է նաև ԱՆՎՃԱՐ անվանական փորագրություն, որը կարող ենք անել հենց տեղում ։
Հետ վերադարձիր, մենք սպասում ենք քեզ»։