Մի՛ արեք նման բաներ, պարոն Փաշինյան

Եթե Նիկոլ Փաշինյանն ինքն իր ձեռքով լրագրողներին ու հանրությանը չմտցնի իր ընտանիք ու հասցնի ընդհուպ ննջասենյակ, ինձ թվում է՝ ոչ ոք զոռով չի մտնի

Եթե Նիկոլ Փաշինյանն ինքն իր ձեռքով լրագրողներին ու հանրությանը չմտցնի իր ընտանիք ու հասցնի ընդհուպ ննջասենյակ, ինձ թվում է՝ ոչ ոք զոռով չի մտնի:

Մի՛ արեք նման բաներ, պարոն Փաշինյան, մի՛ էժանացրեք ու կենցաղային մակարդակի իջեցրեք ամեն ինչ: Ես գիտեմ, որ Դուք Ձեր ընտանիքին նվիրված հայր և ամուսին եք, բայց դա չի նշանակում, որ պետք է սեփական կնոջն ու երեխաներին ներքաշել քաղաքական թեմաների մեջ՝ փորձելով նրանց շուրջ էմոցիոնալ ֆոն ստեղծել, նրանց դարձնել որպես վահան՝ ցույց տալու, թե որքան թանկ է Ձեզ համար ընտանիքը: Կոնկրետ ինձ համար չափազանց տհաճ էր էն, ինչ Դուք էսօր ասացիք Ձեր ընտանիքի ու հատկապես փոքրիկ Արփիի հետ կապված:

Վահե Մակարյան