Պուտինը մեկնաբանել է Նազարբաևի հրաժարականը

Մենք տեսնում ենք՝ ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում մեր դաշնակից երկրում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը, գրում է life.ru-ն:

«Մենք տեսնում ենք՝ ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում մեր դաշնակից երկրում… Բոլոր հիմքերը կան Նազարբաևի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու առնչությամբ նրան համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու և աշխատանքում հաջողություններ մաղթելու համար»,- նշել է ՌԴ առաջնորդը կառավարության նիստի բացմանը:

Նրա խոսքերը ծափահարություններով են դիմավորել:

Պուտինը նաև հիշատակել է այն փաստը, որ Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հեղինակներից է: