Ադրբեջանի հարձակողական բնույթի զորավարժությունները չեն նպաստում խաղաղությանը պատրաստվելուն

Հայաստանը եւ Արցախը վճռական են սեփական պաշտպանության եւ հակամիջոցների հարցում

Ադրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն։ Այս մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, Ադրբեջանից պահանջվել են բացատրություններ։ Նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում եւ Ադրբեջանի կողմից նռնականետի կիրառմանը։ «Հայաստանը եւ Արցախը վճռական են սեփական պաշտպանության եւ հակամիջոցների հարցում։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- ընդգծել է Նաղդալյանը։