Հայաստանի ընտրանին հավաքի առաջին մարզումն է անցկացրել

Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները պատրաստվում են ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը:

Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները պատրաստվում են ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպումներին: Մարտի 23-ին մեր հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ, իսկ մարտի 26-ին Երևանում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն: