Կայանատեղիների գնի բարձրացման հարցը կարելի է քննարկել միայն տրանսպորտի խնդրի լուծումից հետո

Մեր երազած Երևանը երբ լինի, երբ նաև լուծված լինի տրանսպորտային համակարգի հարցը, բնականաբար, ընդօրինակելով զարգացած երկրների փորձը՝ մենք կարող ենք կենտրոնը բեռնաթափելու համար նման սահմանափակում ունենալ

Կենտրոնում ավտոկայանատեղիների գնի բարձրացման հարցը, որի մասին խոսել էր թաղապետ Վիկտոր Մնացականյանը, կարելի է քննարկել միայն տրանսպորտի խնդրի լուծումից հետո:

Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մեր երազած Երևանը երբ լինի, երբ նաև լուծված լինի տրանսպորտային համակարգի հարցը, բնականաբար, ընդօրինակելով զարգացած երկրների փորձը՝ մենք կարող ենք կենտրոնը բեռնաթափելու համար նման սահմանափակում ունենալ: Բայց սա կարելի է քննարկել միայն տրանսպորտի համակարգի լուծումից հետո»,- նշեց նա: