Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Աստրախանցի Հայկոն

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում

Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի մոտից մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։