«Համբերատար բանակցողը». 80 րոպե բացառիկ հարցազրույցներ

Ֆիլմը ներկայացնում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը 2008-2018 թվականներին

Ֆիլմը ներկայացնում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը 2008-2018 թվականներին։ 80 րոպե տևողությամբ ֆիլմում բացառիկ հարցազրույցներ կան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Քարնեգի հիմնադրամի նախագահ, ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսի, Թուրքիայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պիեր-ինիի, Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի դեկան, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի հետ:

Իրենց դիտարկումները ներկայացրել են նաև Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Քարնեգի հիմադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, Վալդայ ակումբի գիտական ղեկավար Ֆյոդր Լուկյանովը, Ամերիկյան ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Էնդրյու Քաչինսը: