Մեր քաղաքական թիմն աջակցում է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման գործողություններին

Համոզված եմ, որ նման քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից

Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման գործողություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Դա ընդհանուր թիմային որոշում է։ Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը շատ ադեկվատ է: Համոզված եմ, որ նման քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետեւ խոսքը ՀՀ մայրաքաղաք Երեւանի կենտրոնի մասին է»,-ասաց նա:

Նա վստահեցրեց՝ արտոնյալներ այս հարցում չեն լինելու։