Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան

Աշխատանքները շարունակվում են

Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Պրոցեսը շարունակական է եւ աշխատատար։ Աշխատանքները շարունակվում են»,–նշեց նա։

Նշենք, որ «Գազպրոմ» ընկերությունը 2019 թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար: