Պորոշենկոյի նախընտրական արշավի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

Նախագահի հակառակորդների և համախոհների միջև

Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական արշավի ժամանակ նախագահի հակառակորդների և համախոհների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Պորոշենկոյի հանրահավաքին ներկա են գտնվել հարյուրավոր մարդիկ: Որոշ ժամանակ անց հայտնվել են Պորոշենկոյի հակառակորդները և սկսել նախագահի դեմ կոչեր հնչեցնել, ինչն էլ քաշքշուկի պատճառ է դարձել:

Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ տեղի կունենան մարտի 31-ին: