30 տարեկանից հետո հարկավոր է հրաժարվել այս 5 մթերքներից

Մանրամասներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնք հարկավոր է սննդակարգից բացառել 30 տարեկանից հետո:

Շաքար պարունակող մթերք

Քաղցրակերների մոտ կնճիռները շատ ավելի արագ են ի հայտ գալիս, քանի որ մաշկը կորցնում է իր առաձգականությունը: Շաքարը նպաստում է գլիկացիայի գործընթացին և կոնսերվացնում է կոլագենը, որը պատասխանատու է մաշկի պրկության ու հարթության համար:

Սպիտակ ալյուրից պատրաստված մթերք

Սպիտակ հացը, մակարոնեղենն ու տարատեսակ թխուկները, որոնք պատրաստված են ռաֆինացված ալյուրից, բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչն էլ նպաստում է ծերացման գործընթացի արագացմանը:

Գարեջուր ու կոկտեյլներ

Տարիների ընթացքում օրգանիզմը սկսում է վատ յուրացնել ալկոհոլը, ինչի հետևանքով այն էլ ավելի շատ վնաս է հասցնում օրգանիզմին: Սակայն առավել վնասակար են գարեջուրն ու կոկտեյլները, որոնք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը:

Տրանսճարպեր

Անորակ բուսական յուղերի վերամշակման արդյունքում ստացված տրանսճարպերը զգալիորեն արագացնում են մաշկի ծերացման գործընթացը՝ դարձնելով այն ավելի զգայուն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Այս ճարպերի հարուստ աղբյուր է մարգարինը, որից հարկավոր է հրաժարվել:

Երշիկեղեն

Երիշիկեղենը հարուստ է կոնսերվանտներով, համի ուժեղացուցիչներով ու կայունացուցիչներով, որոնք նպաստում են ստամոքսի քաղցկեղի և այլ լուրջ հիվանդությունների զարգացմանը: Ընդ որում, դրանց առաջացման հավանականությունը տարիների ընթացքում միայն աճում է: