Ոնց օրենքն ասում է, այդպես է լինելու. Վիկտոր Մնացականյան

Նա հորդորեց ընդամենը մի քանի օր զինվել համբերությամբ, եւ արդեն հնարավոր կլինի տեսնել նաեւ կանաչապատման աշխատանքները

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այսօր պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու այն ժամանակ, եթե դատարանը վճռի, որ Օպերայի հարակից երկու սրճարանները չեն ապամոնտաժվելու, նշեց որ ոնց օրենքն ասում է, այդպես է լինելու:

«Մենք դրա համար տարբեր տարբերակներ ունենք: Դրա համար մենք չենք սպասում ամբողջին: Որը հնարավոր է՝ հիմա ապամոնտաժում ենք, բետոնային աշխատանքները մաքրելուց հետո կանցնենք կանաչապատմանը: 5-ից 3-ն արդեն ապամոնտաժվել են», – ասաց Մնացականյանը:

Նա հորդորեց ընդամենը մի քանի օր զինվել համբերությամբ, եւ արդեն հնարավոր կլինի տեսնել նաեւ կանաչապատման աշխատանքները: