ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, ում միջոցով տեղեկություն է փոխանցել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկ ուշ երեկոյան նրան (Ուիթքոֆին) ընդունել է նախագահ Պուտինը, ռուսական կողմին լրացուցիչ տեղեկություն է տրամադրվել: Ուիթքոֆի միջոցով Պուտինը տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին»,- ասել է Պեսկովը։
0Comments