Երևանում 1 մլրդ դրամ կծախսվի ճանապարհների փոսային նորոգումների համար

Մանրամասներ
երևան փոս

Երևան քաղաքում 2025 թվականին շուրջ 200 քմ տարածքում ճանապարհների փոսային նորոգումներ են իրականացվելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս տարի փոսային նորոգման աշխատանքները շուտ ենք սկսել: Շուրջ 1 մլրդ դրամից ավելի գումար է ծախսվելու Երևան քաղաքում փոսային նորոգումներ անելու համար, խոսքը շուրջ 200 քմ տարածքի մասին է»,- նշեց Կոստանյանը։

Նա շեշտեց՝ աշխատանքներն արդեն մեկնարկել են։