Բուբլիկի ծակ է. Քոչարյանի փաստաբանը՝ կաշառքի գործի մասին

Ինչու մինչեւ հիմա գործերը չեն մտնում դատարան, մի հատ հարց տվեք ձեզ

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կաշառքի դրվագով ըստ գործի նյութերի ոչ մի ապացույց չկա: Լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

«Բուբլիկի ծակ է ըստ գործի նյութերի: Դուք չե՞ք լսել Սիլվային: Ինքն ասո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանին անձամբ փող է տվել»,-ասաց փաստաբանը:

«Իմ կոլեգաներից մեկն ասում էր՝ ախր թող մարդուն դատապարտեն էն արարքի համար, որը կատարել է, չավելացնեն, չպակասացնեն, չմեղադրեն չարածների համար: Հիմա նույնն են անում: Ինչու մինչեւ հիմա գործերը չեն մտնում դատարան: Մի հատ հարց տվեք ձեզ, թե արդյոք Միքայել Հարությունյանի գործը կուղարկեն Մոսկվա, թե ոչ: Նա ՌԴ քաղաքացի է, նաեւ ՀՀ քաղաքացի է, բայց գտնվում է ՌԴ-ում ու նրան չեն հանձնում»,-ընդգծեց փաստաբանը: