Բախումների հետևանքով վնասվել է «Ջազզվե» սրճարանի խոհարարը

Նա տեղափոխվել է հիվանդանոց

Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածք է ստացել «Ջազզվե» սրճարանի խոհարար Արթուր Խաչատրյանը: Շտապօգնության ծառայության մեքենայով խոհարարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: