ՇՏԱՊ․ իրավիճակը նորից լարված է․ թարմացվող. Ուղիղ միացում | LIVE

Ցուցարարների և ոստիկանների միջև նորից քաշքշուկ է սկսվել

Քիչ առաջ Օպերայի տարածք բերվեցին ապամոնտաժում իրականացնող մեքենաները: 

Նշենք, որ ապամոնտաժման աշխատանքերը որոշ ժամանակով դադարեցվել էին, քանի որ «Ջազզվե» սրճարանի ներկայացուցիչները ժամանակ էին խնդրել: Սակայն որոշ ժամանակ անց սրճարանի ներկայացուցիչը հայտարարեց, որ նման պայմանավորվածություն չկա և իրենք չեն պատրաստվում դուրս բերել իրենց գույքը և կարող են այն ապամոնտաժել: 

Արդյունքում սրճարանի ապամոնտաժման աշխատանքները նորից սկսվեցին: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս ցուցարարներին անցնել սրճարանի տարածք: Ցուցարարների և ոստիկանների միջև նորից քաշքշուկ է սկսվել: