Ցուցարարների նկատմամբ ոստիկանների ահազանգերը մտահոգիչ են. Դ. Իոաննիսյան

Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը, դրանց ընթացքում ոստիկանության և սրճարանների աշխատանակիցների միջև գրանցված միջադեպերին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օպերայի սրճարաները պետք է հանվեն, բայց՝

1) Խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը և նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան մարդ հավաքեն:

2) Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար: Այդ սրճարանների ղեկավարները պետք է շատ ավելի շուտ ծանուցվեին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենային իրենց բիզնեսը վերակազմակերպելու համար»: