«Քաղաքապետը փախնում ա էն ժողովրդից, որն իրան ընտրել ա։ Կանաչապատման փողը թող տան սովածներին, որոնք դոմիկներում են, տո այ դերասան, էդ փողը տուր, թող իրենք ապրեն։ Թե կանաչապատում ա, որ մարիխուանան օրինականացնեն, կաբինետներում նստեն լռվեցնեն։ Ես հայտարարում եմ՝ եթե քաղաքապետը չեկավ, բենզինը լցնելու եմ վրաս ու վառեմ»,- այս մասին այսօր ասաց Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկի աշխատակիցը:
Աշխատակիցներից մեկ ուրիշն էլ հայտնեց, որ իրենք պահանջում են հանդիպում քաղաքապետի և վարչապետի հետ:
«Ես սոված եմ, ուզում եմ ապրեմ, իրիկունը չեմ կարա կանաչը տանեմ, կշտանամ։ Ես վարձով եմ ապրում, տանը թոշակառու ծնող ունեմ, ինչպե՞ս կերակրեմ»,-ասաց նա:
Նշենք, որ վաղ առավոտից Երեւանի քաղաքապետարանը վերսկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։
0Comments