Boeing ընկերությունը հավանություն է տվել բոլոր Boeing 737 MAX-երի թռիչքների արգելմանը: Այդ մասին ասված է կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Boeing 737 MAX 8-ի եւ MAX 9-ի թռիչքների ժամանակավոր արգելման մասին:
CNN հեռուստաընկերության գնահատմամբ՝ առնվազն 45 երկրների ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 MAX նորագույն շարքի ինքնաթիռների երկու երրորդի շահագործումը Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Boeing-ը պատվիրատուներին մատակարարել է այդ սերիայի 385 ինքնաթիռ, որոնք թողարկվում են չորս վերափոխակներով, դրանցից 344-ը Boeing 737 MAX 8 է, վերափոխակ, որի նմուշը կործանվեց Եթովպիայում:
0Comments