Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

Ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ

Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողոցը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ։
Ցուցարարները հարվածում են անցնող մեքենաներին, իսկ ոստիկաները փորձում են բացել տարածքը: Քիչ առաջ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած ցուցարարներին: Արդեն 3 քաղաքացի բերման է ենթարկվել: Իրավիճակը լարված է:

Ցուցարարները լքեցին Մաշտոցի պողոտան և սկսեցին նստացույց իրականացնել Թումանյան փողոցում: Այս պահին նրան փակել են փողոցը: