Ես նրան կհիշեցնեմ հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին. Նեթանյահուի որդին՝ Էրդողանին

Եվ ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ գրառում է արել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը:

«Եվ ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,-գրել է վարչապետի որդին:

Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի նաև հայերի ու մյուս ազգերի դեմ գործած ցեղասպանության մասին:

«Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,-եզրափակել է Յաիր Նեթանյահուն: