Բռնակալ, թե բռնապետ

Էրդողան-Նեթանյահու «պատերազմը» շարունակվում է
Էրդողան, Նեթանյահու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին՝ մարտի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանեց «բռնակալ» (tyrant), որը կոտորել է պաղեստինցի երեխաներին։ Այս մասին տեղեկանում ենք channel news asia-ից։

Էրդողանն Անկարայում իր աջակիցների առաջ ելույթի ժամանակ Էրդողանն ասել էր. «Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու բռնակալ ես, բռնակալ, ով սպանել է 7 տարեկան պաղեստինցի երեխաներին»։

Էրդողանն այսպիսով պատասխանում էր Նեթանյահուի՝ երեկ ավելի վաղ արած թվիթին, ով Էրդողանին անվանել էր «բռնապետ» (dictator)։

«Էրդողանը, ով իր տասնյակ հազարավոր քաղաքական ընդդիմախոսներին ուղարկում է բանտ, օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, ինձ, Իսրայելին ու Իսրայելի պաշտպանական ուժերին քարոզում է ժողովրդավարություն ու պատերազմի էթիկայի մասին։ Սա կատակ է»,-գրել էր Նեթանյահուն։

Նշվում է, որ Էրդողան-Նեթանյահու այս վերջին «հակամարտությունը» ծագեց այն բանից հետո, երբ Նեթանյահուն Իսրայելն անվանեց միայն հրեա ժողովրդի պետություն, այլ ոչ թե իր բոլոր քաղաքացիների, ինչին ի պատասխան Էրդողանը Նեթանյահուին մեղադրեց «թափանցիկ ռասիզմի մեջ»։