WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Գործառույթն առայժմ հասանելի չէ

WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթ են թեստավորում, որը թույլ է տալիս որոշել պատկերների իսկությունը, հայտնում է Engadget-ը:

Օգտատերերից մեկը 2.19.73 թարմացման մեջ նկատել է «նկարով որոնելու» հնարավորություն: Նոր գործառույթի շնորհիվ հնարավոր կլինի պատկերը բեռնել Google եւ ստուգել՝ այն մոնտաժված չէ՞ արդյոք, ինչպես նաեւ գտնել նման նկարներ:

Գործառույթն առայժմ հասանելի չէ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն տվել: