Երբ պատշաճ ձևով ծոմ ենք պահում, մենք սովորում ենք կառավարել մեր ցանկություններն ու կրքերը

Աղոթքը ծոմապահության անհրաժեշտ մասն է
Ծոմապահություն

Դեռևս հին կտակարանյան ժամանակներից մարդիկ ծոմ են պահել, որ Աստված օգնի մոտենալ Իրեն և երկրպագել: Երբ պատշաճ ձևով ծոմ ենք պահում, մենք սովորում ենք կառավարել մեր ցանկություններն ու կրքերը: Ավելի ենք ուժեղանում, ինքներս մեզ ապացուցելով, որ կարողանում ենք որոշում կայացնել և կառավարել մեր ցանկությունները:

Հին կտակարանյան ժամանակներում և վաղ քրիստոնեական շրջանում ծոմապահություն ասելով նկատի են ունեցել այսօրվա պահեցողությունը և հակառակը: Այսօրվա իմաստով ծոմ պահել նշանակում է ուտելիք և ըմպելիք չօգտագործել: Ժամանակ առ ժամանակ ծոմ պահելը օգտակար է մեր մարմինն ու միտքը արթուն պահելու համար:

Պետք է նշել, որ աղոթքը ծոմապահության անհրաժեշտ մասն է: Սուրբ Գրքում ամենուր աղոթքը և ծոմապահությունը միասին են նշվում: Ծոմապահությունը պետք է ուղեկցվի անկեղծ աղոթքով, և մենք պետք է սկսենք և ավարտենք մեր ծոմապահությունն աղոթքով:

Երբեմն ծոմապահության ընթացքում մարդ իր առջև նպատակ է դնում. մենք կարող ենք թուլություններ կամ խնդիրներ հաղթահարել ծոմ պահելով և աղոթելով: Երբեմն կարող ենք ծոմ պահել և աղոթել ուրիշների համար օգնություն կամ առողջություն հայցելու նպատակով, ինչպես օրինակ՝ ընտանիքի անդամի համար, ով հիվանդ է և օրհնության կարիք ունի:

Ծոմի օրը հատուկ օր է մեզ համար, որպեսզի Տիրոջ առաջ խոնարհվենք ծոմով ու աղոթքով: Դա մեր մեղքերին քավություն և ուժ խնդրելու առիթ է, որպեսզի հաղթահարենք մեր թուլությունները և կարողանանք ներել ուրիշներին: Ծոմապահությունը մեզ օգնում է ամրացնել բնավորությունը: Երբ պատշաճ ձևով ծոմ ենք պահում, մենք սովորում ենք կառավարել մեր ցանկություններն ու կրքերը: Այդ ժամանակ ավելի ենք ուժեղանում, ինքներս մեզ ապացուցելով, որ ինքնատիրապետում ունենք:

Հիշեք, ծոմապահության ժամանակ մեր նպատակը չպետք է լինի ուրիշների վրա տպավորություն թողնելը, այլ պետք է կենտրոնանալ սեփական մարմինն ու հոգին մաքրելու վրա: