ՌԴ ՌՏՈՒ-ն կանխել է «Խմեյմիմ» ավիաբազայի վրա գրոհը

Ահաբեկիչները պլանավորում էին դրանք օգտագործել ռուսական ավիաբազայի վրա հարձակվելու համար

ՌԴ ռազմատիեզերական ուժերը, Թուրքիայի հետ համաձայնությամբ, հարված են հասցրել Իդլիբում «Հայաթ Տահրիր Աշ Շամ» ահաբեկչական խմբավորման սպառազինությունների եւ զինամթերքի պահեստին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մի քանի խողովակներոով ճշտված տեղեկատվության համաձայն, նախօրեին զինյալները անօդաչու թռչող սարքերի մեծ խմբաքանակ էին այնտեղ տեղափոխել։

«Ահաբեկիչները պլանավորում էին դրանք օգտագործել ռուսական ավիաբազայի վրա հարձակվելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։