Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնություն

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան մարտի 14-ին

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մարտի 13-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 20 մարզուհիներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջնության առաջին օրը տեղի ունեցավ առանձին գործիքների որակավորման փուլը, ինչպես նաև հայտնի դարձան բազմամարտի կանանց Հայաստանի չեմպիոնները։

Առաջին տեղը գրավեց Աննա Գրիգորյանը, Ինեսա Ջաղինյանը երկրորդն էր, իսկ երրորդ տեղը բաժանեցին Մարիետա Բուչախչյանը և Տաթև Սուքիասյանը:

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան մարտի 14-ին։