Քո խաչը դու ես

Այն ամենը, ինչ արգելք լինելով կխանգարի ձեր գործունեությանը, կհեռացվի ձեր ճանապարհից


 

Մարտի 13

 

Մի մոռացեք, որ դուք սոսկ գործիք եք: Դուք չէ, որ պիտի որոշեք, թե որտեղ և երբ պիտի գործեք: Ես Եմ ծրագրում այդ ամենը: Պարզապես դուք պետք է դնեք ձեզ՝ Իմ Գործը կատարելու հարմար վիճակի մեջ: Այն ամենը, ինչ արգելք լինելով կխանգարի ձեր գործունեությանը, կհեռացվի ձեր ճանապարհից:

Իմն է Խաչը, որի վրա դրված են աշխարհի բեռները: Անչափ մեծ անմտություն է, երբ Իմ աշակերտներից ոմանք կամենում են անձամբ կրել իրենց բեռները, երբ այդ բեռները դնելու միայն մի տեղ կա, որ է՝ Իմ Խաչը: Այս նման է այն մարդու արածին, որ կամենում է ճանապարհի իր ծանր բեռը ինքը կրել, երբ կառքը կազմ ու պատրաստ է ճանապարհվելու համար: Երբ առանց հասկանալու այդպես է անում, ոչ միայն անտեղի դժվարություն է բարդում իր վրա, այլ նաև զրկում է իրեն ճանապարհի գեղեցիկ տեսարաններից, ծաղիկներից ու հմայիչ բույրերից:

Այնուհանդերձ, դուք կարող եք մտածել, որ Ես ասել եմ. «Վերցրու քո խաչը և արի իմ հետևից»: Այո, ճիշտ է, բայց խաչը, որ տրվում ձեզնից յուրաքանչյուրին, այն խաչն է, որի վրա դուք պետք է խաչեք ձեր Ես-ը, որը արգելք է հանդիսանում ձեր առաջադիմությանը ու երջանկությանը՝ միաժամանակ խափանելով ու թույլ չտալով, որ ձեր էության մեջ հոսի Իմ ներշնչող Կյանքը ու Հոգին:

Լսեք Ինձ, Սիրեք Ինձ, ուրախացեք Ինձնով, ցնծացեք: