Աֆրիկայում առաջին անգամ մշակութային մայրաքաղաք է ընտրվել

Պատվավոր կոչումը տրվել է ճարտարապետական, գեղարվեստական եւ մշակութային ժառանգության համար
Մարաքեշ

Մարոկոյում չորս կայսերական քաղաքներից մեկը` Մարաքեշը, դարձել է առաջին աֆրիկյան քաղաքը, որը մայրցամաքի մշակութային մայրաքաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել: Պատվավոր կոչումը տրվել է ճարտարապետական, գեղարվեստական եւ մշակութային ժառանգության համար: Մարաքեշը Աֆրիկայի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը կկրի ամբողջ 2020 թվակյանի ընթացքում:

Lonely Planet-ը գրում է, որ Մարաքեշը գնալով ավելի նախընտրելի է դառնում ճանապարհորդների շրջանում, քանի որ տեղական կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է ամբողջ երկրով ենթակառուցվածքների բարելավման համար՝ ներառյալ մի շարք հին թաղամասերի արդիականացումը: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2017-ից մինչեւ 2018 թվականը մոտավորապես 15 տոկոով ավելացել է:

Քաղաքում երկու օբյեկտ կա, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում՝ հանրահայտ Ջեմա-էլ-Ֆնան՝ մեդինա լաբիրինթոսով, ինչպես նաեւ հին քաղաք ամրոցը:

2017-ին այստեղ բացվել էր հայտնի ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանի թանգարանը, ինչը ամրապնդել էր Մարաքեշի դիրքերը՝ որպես արվեստի եւ դիզայնի կենտրոն, գրում է Turizm.-ը: