ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ

ԵԱՀԿ-ն իսկապես մարդկանց մասին է, որոնք արժանի են խաղաղության ու անվտանգ ապրելու հնարավորությանը

Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հանդես եկան համատեղ հայտարարություններով։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ վերջին երեք տարիներին սա  ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան, որը կարևոր ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպությունում կունսենսուսի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են դաշտային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հանձնառու են շարունակել միջազգային կառույցների հետ համագործակցությունը բարեփոխումների ու ձեռքբերումների ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ-ն պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ-ում Սլովակիայի հետ նախագահության օրակարգային հարցերի շուրջ։ ՀՀ-ն աջակցում է Սլովակիայի առաջնահերթություններին,  հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի կառուցման հարցում։

Մնացականյանը նշեց, որ կարևոր է այն, որ մարդը գտնվում է  ԵԱՀԿ գործուներության  կենտրոնում։ ԵԱՀԿ-ն իսկապես մարդկանց մասին է, որոնք արժանի են խաղաղությաղ ու անվտանգ ապրելու հնարավորությանը։

«ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք հասանելի չեն մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Նշվեց, որ քննարկվել են  ռազմաքաղաքական հարցեր, սպառազինությունների վերահսկման, սպառազինության մրցավազքից խուսափելու հարցերը։