ԱՀԿ-ն «հնացած» սխեմաներ է օգտագործում

ԱՀԿ-ն մինչ այժմ հիմնականում աշխատում է 1990-ական թվականների սկզբի հին սցենարով

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը «հնացած» սխեմաներ է օգտագործում՝ չնայած արմատական փոփոխություններին, այդ թվում՝ Չինաստանի վերելքին եւ Ինտերնետի զարգացմանը։ Այս մասին, ելույթ ունենալով Կոնգրեսի առջեւ, հայտարարել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը՝ հայտնում է Reuters-ը։

<<ԱՀԿ-ն մինչ այժմ հիմնականում աշխատում է 1990-ական թվականների սկզբի հին սցենարով>>,- ասել է Լայթհայզերը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը «ջանասիրաբար» աշխատում է ԱՀԿ-ի նոր կանոնների քննարկման ուղղությամբ՝ այդ խնդիրները լուծելու համար։ «Մենք այդ քայլերը նախաձեռնել ենք ոչ նրա համար, որ վնաս պատճառենք ԱՀԿ-ին, այլ որպեսզի ապահովենք նրա արդիականությունը արագ փոփոխվող աշխարհի համար»,- ասել է նա։