Ճապոնիայում սկսվեցին Ակիհիտո կայսեր՝ գահից հրաժարման արարողությունները

Ակիհիտոն, սեփական ցանկությանը համապատասխան, գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մարտի 12-ին սկսել է մի շարք արարողություններ, որոնք կապված են գահից նրա մոտալուտ հրաժարման հետ: Դրանց մեծ մասը, ինչպես հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը, իրենցից ներկայացնում են այդ իրադարձության մասին խորհրդանշական զեկույցներ աստվածային նախնիներին:

Ակիհիտոն, սեփական ցանկությանը համապատասխան, գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Մայիսի 1-ին նոր կայսր կդառնա նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: