Նյու Յորքը կրկին գլխավորում է համաշխարհային ֆինանսական կենտրոնների վարկանիշային աղյուսակը

Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ցուցիչը սկսել են հաշվել 2007-ից

Նյու Յորքը պահպանել է առաջատարի իր դերը Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ցուցիչի (Global Financial Centres Index) վարկանիշային աղյուսակում, որը հրապարակվել է Z/Yen Group ընկերության կայքում։

Լոնդոնը կրկին երկրորդ տեղում է, սակայն  եթե 2018-ի ցուցիչում Նյու Յորքից այն հետ էր 2 միավորով, այս անգամ այդ միավորը 7-ն է։ Առաջատարների եռյակը եզրափակում է Հոնկոնգը։

Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ցուցիչը սկսել են հաշվել 2007-ից։ Այն հինգ ցուցանիշ է ներառում՝ բիզնես-իրադրությունը, ֆինանսերը, ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը և հեղինակությունը։