Ի տարբերություն Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանը պատրաստված եւ ՔՊ-ի համար կարեւոր պատգամավոր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ից Արսեն Թորոսյանն ավելի կոշտ է գտնվել իր նկատմամբ՝ ասելով, որ անբարոյականություն է նման կերպ թիմի հետ վարվելը և արտահոսքն էլ համարել է ստոր քայլ:
«Եթե հրաշքով հնարավոր լիներ Վահագն Ալեքսանյանին և Արսեն Թուրսյանին այսպես գումարել, խառնել իրար, կիսել, կունենայինք երկու հատ լավ պատգամավոր։
«Արսեն Թորոսյանը ինձ հարցրեց՝ ինձ ընտրելո՞ւ եք ՔՊ վարչության անդամ, ասացի չէ, որովհետեւ դու ամեն ինչին նայում ես քո անձնական պրիզմայով, ամեն ինչ օգտագործում ես քո անձնական շահերի համար: Բոլորը գիտեն, որ ինքը իր հնարավորությունները օգտագործել է, ամեն տեղ նշանակել է իր մարդկանց, ինչքան որ ուժը պատել է: Հետո մարդիկ տեսան, որ սա չափն անցնում է, սանձահարեցին, սանձահարելը մի քիչ ուժեղ եղավ: Հիմա ինքը պիտի նորից այս սանձերից ազատվի և դրա համար պիտի ցույց տա, որ ինքը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է»,-ասաց նա:
0Comments