Կցրտի, քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում
դեկտեմբերի 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 12-13-ին ՝ 17-20մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2024

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 13-ի ցերեկը կլինի +5...+7 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 1-3 աստիճան տաքություն։