Սիրիայում անցումային շրջանը կտևի 18 ամիս. ընդդիմության առաջնորդ

Մանրամասներ
սիրիա

Սիրիայում իշխանափոխությունից հետո անցումային շրջանը ենթադրաբար կտևի 18 ամիս, ասել է սիրիական ընդդիմության առաջնորդ Հադի ալ Բահրան Middle East Eye-ին։

Նրա գլխավորած ընդդիմադիր կոալիցիան պետք է ընդլայնվի՝ ավելացնելով «նոր տարրեր», այնուհետև ձևավորելու է անցումային կառավարություն, որը պետք է կատարի երկրի նախագահի պարտականությունները, մինչև նոր սահմանադրության վավերացումը, հաղորդել է Middle East Eye-ը:

Ալ Բահրան ընդունել է, որ անցումային շրջանը պետք է իրականացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված 2254 բանաձևի համաձայն, որը սահմանում է Սիրիայում քաղաքական անցման ճանապարհային քարտեզը, ներառյալ համազգային հրադադարը, ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ նոր Սահմանադրության համաձայն։

Սիրիայում իշխանությունը զավթած ուժերը նաև երաշխավորել են երկրում ռուսական ռազմակայանների ու դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգությունը։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ ​​գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի անանուն աղբյուրին։