Ես զայրացած էի Մեսսիի վրա, բայց ես շատ բան սովորեցի նրանից․ Մբապե

Մանրամասներ
Մեսսի Մբապե

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հիշել է Աշխարհի առաջնության պարտված եզրափակիչը. 2022 թվականի դեկտեմբերին ֆրանսիացիները պարտվեցին արգենտինացիներին Աշխարհի առաջնության վճռորոշ խաղում։

Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ, բայց դա բավարար չեղավ․ 11 մետրանոց հարվածաշարում մրցակիցներն ավելի դիպուկ գտնվեցին։

«Ես դեռ զայրացած էի Մեսսիի վրա, երբ տեսա նրան ՊՍԺ-ի առաջին մարզմանն Աշխարհի առաջնության եզրափակչից հետո: Նա ինձ ասաց. «Դու արդեն հաղթել ես, իմ հերթն է»:

Ես աներևակայելի զայրացած էի, բայց հարգանք դրսևորեցի, քանի որ դա Մեսսին է: Կարծում եմ, ի վերջո այդ եզրափակիչը մեզ նույնիսկ ավելի մոտեցրեց։ Ես շատ բան սովորեցի Լեոյից»,- ասել է Մբապեն Canal+-ին տված հարցազրույցում։