Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թույլ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+6,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝+6+9,
Տավուշում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+7,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+8,
Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+8,
Արմավիրում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+9,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +8+11։
0Comments