ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դամասկոսը ընկավ, Սիրիան հանձնվեց: Էրդողանի դուստրը շտապեց շնորհավորել հորը: |
Փոքրիկ Արցախը և Հայաստանի ճիշտ կառուցած հարաբերություները պահում էին տարածաշրջանն անվտանգ…
Արցախի հանձնումով փոխվեց ամեն բան՝ սկսած Ուկրաինայից մինչև Սիրիայի անկում:
Շատ երկար եմ կարող խոսել այս մասին, բայց մի բան հստակ է՝ Սիրիայի անկումը դեռ վերջը չէ: Իսկ մենք բացարձակ անպատրաստ ենք եռացող տարածաշրջանի այս զարգացումներին:
Մեզ հարկավոր է ուժեղ Հայաստան՝ ուժեղ հայ ղեկավարով:
Հ.Գ. Չմոռանաք, որ Սիրիայում իշխանության եկան Արցախում մեր դեմ կռվող ահաբեկիչները՝ Էրդողանի հատուկ գումարտակը…»։
Աղբյուրը` Նաիրա Կարապետյան
0Comments