Տիմոշենկոն ոգեշնչել է ամերիկացի կինոռեժիսորին

Վավերագրական ֆիլմի աշխատանքային անվանվում է Believe

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն դառնալու է ֆիլմի հերոսուհի։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Մերի Լամբերտը։ Վավերագրական ֆիլմի աշխատանքային անվանվում է Believe («Հավատալ»)։
Նրա աշխատանքի մեծ մասը կապված է նրա հետ, որպեսզի ցույց տա կանանց, «որոնք ազդեցություն ունեն իրենց և մյուսների կյանքի վրա, որոնք չեն վախենում իշխանությունից»։

«Նա խարիզմա ունի... Ես նման խարիզմա տեսել եմ Մադոննայի, Անջելինա Ջոլիի մոտ»,- ասել է Մերի Լամբերտը։ 

Ֆիլմի հիմքը Տիմոշենկոյի ներկայիս ընտրարշավն է և մարդիկ, որոնք աջակցում են նրան, քանի որ «դա շատ հետաքրքիր շրջադարձային պահ է»։

Այժմ աշխատանքներ են ընթանում վավերագրական պատմության կարճ՝ 15 րոպեանոց տարբերակի վրա։ Հետագայում նկարահանող խումբն ակնկալում է շահագրգռել ԱՄՆ դիստիբյուտորներին, ստանալ ֆինանսավորում և  նկարահանել շարունակությունը։